Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը արտասահման տեղափոխելու գաղափարն անընդունելի է։ «Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան՝ իրանական հողը, և ոչ մի դեպքում ոչ մի տեղ չի փոխանցվի»,- շեշտել է Բաղային։               
 

Ասում են...

Ասում են...
23.11.2012 | 12:31

...թե որքան էլ ԲՀԿ-ն ճիգեր է գործադրում միասնական թեկնածու ունենալու գործում ընդդիմությանը իր շուրջը համախմբելու, միևնույն է, «Ժառանգությունը»՝ յուր ղեկավարով, առանձին է գնալու: Չնայած այս կուսակցությունը չի հրաժարվում քաղաքական քննարկումներից, սակայն հստակ դիրքորոշում ունի՝ չսատարել ո՛չ ԲՀԿ թեկնածուին, ո՛չ էլ առավել ևս ՀԱԿ-ին: Առաջինի դեպքում նրանք համոզված են, որ դա «քաղաքական խաղ» է, երկրորդ պարագայում՝ ուղղակի անհնար համագործակցություն: Ի դեպ, ասում են՝ Րաֆֆի Հովհաննիսյանի Բաքու գնալն էլ տեղավորվում է նախընտրական PR-ի շրջանակում:

Դիտվել է՝ 2482

Մեկնաբանություններ